Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    586
    594

  • RUB

    8,37
    8,62

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Նախագահն ուղերձ է հղել «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին

15 Հոկտեմբեր, 2015 11:59
Նախագահն ուղերձ է հղել «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ուղերձում ասվում է.

«Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ի սրտե ողջունում եմ ձեզ «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի բացման առիթով:

Դեռևս 1916 թվականին ֆրանսիացի մեծ գրող և հումանիստ Անատոլ Ֆրանսը նշում էր. «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի»: Այո՛, մեր ժողովուրդը չմեռավ, վերածնվեց, վերակերտեց իր պետականությունը և այսօր հանդես է գալիս որպես պահանջատեր՝ արդարության պահանջատեր, իսկ դա ենթադրում է լուրջ նախապատրաստական, այդ թվում նաև հետազոտական աշխատանք:

Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների ցանկում ուրույն տեղ են գրավում գիտահետազոտական բնույթի համաժողովները: Կարծում եմ՝ այսօր բացվող գիտաժողովն առանձնանում է նրանով, որ կրելով «ճանաչումից` հատուցում» ենթախորագիրը և նվիրված լինելով Հայոց ցեղասպանությանն առնչվող խնդիրների լայն շրջանակը հետագայում ավելի խորացված ուսումնասիրելուն, միաժամանակ հատուկ ուշադրություն է հատկացնում այդ ծանրագույն հանցագործության հետևանքների վերացման ու հատուցման հիմնահարցերին:

Կրկին ողջունելով այս կարևոր գիտաժողովի կազմակերպիչներին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային և Երևանի պետական համալսարանին, մասնակիցներին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին