Կարևոր իրադարձություններ

Հայաստանն Իրանին է փոխանցել ԻԻՀ քաղաքացի 4 դատապարտյալի

09 Հունիս, 2018 16:40
Հայաստանն Իրանին է փոխանցել ԻԻՀ քաղաքացի 4 դատապարտյալի

Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանն է փոխանցել 4 դատապարտյալի, որոնք Իրանի քաղաքացիներ են: Այս մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ի հետ զրուցում հաստատել են ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:

«IRNA» գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արդարադատության փոխնախարար  Մահմուդ Աբբասին խոսել էր Հայաստանի կողմից Իրանին 4 դատապարտյալի փոխանցման մասին և նշել, որ գործընթացը տեղի է ունեցել երկու երկրների միջեւ առկա համաձայնագրի հիման վրա:

 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին