Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը կվերանայվի. նախարար

08 Հունիս, 2018 13:35
ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը կվերանայվի. նախարար

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը 2019 թվականին նախատեսվում է վերանայել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ռեսուրսների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

«Ռուսաստանի հետ ունենք պայմանավորվածություն, որով մինչև տարեվերջ սահմանի վրա գազի սակագինը կազմում է 150 դոլար: Այն տարեվերջին պետք է վերանայենք: Սակագնի նվազեցման հարցում ունենք ռիսկ դոլար-դրամ արժույթի հետ կապված: Տարեվերջին կգնահատենք համակարգի հաշվետվողականությունը և որոշում կկայացնենք»,- ասաց նա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց շարունակել ուսումնասիրությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին