Կարևոր իրադարձություններ

Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն ներկայացրին

08 Հունիս, 2018 12:38
Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն ներկայացրին

Զինված խմբի գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց դատարանին։ Նա նաեւ ներկայացրեց պատգամավորներ Ալիկ Սարգսյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի անձնական երաշխավորությունը խափանման միջոցը փոխելու համար։

Պաշտպանը միջնորդեց խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ սահմանել: Նա նաև ներկայացրեց «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի 33 վետերան  ազատամարտիկների անձնական երաշխավորությունը։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի 1 ժամից։

 

Լրահոս

Դիտել ավելին