Կարևոր իրադարձություններ

Լեհաստանի Սեյմը վավերացրել է ՀՀ-ԵՄ«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը

08 Հունիս, 2018 00:27
Լեհաստանի Սեյմը վավերացրել է ՀՀ-ԵՄ«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը

Լեհաստանի Սեյմը վավերացրել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործունեության մասին» համաձայնագիրը:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը:

«Րոպեներ առաջ, 2018 թվականի հունիսի 7-ին, Լեհաստանի Սեյմը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը»,-գրել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել էր 2017 թվականի նոյեմբերին՝  ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: 

Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագիրը ստորագրել էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ ԵՄ կողմից` ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը ստորագրել էր 201 թվականի ապրիլին:

Մինչ այս ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել են նաև Էստոնիայի և Լիտվայի խորհրդարանները:

 

Լրահոս

Դիտել ավելին