Կարևոր իրադարձություններ

Առանձնապես խոշոր չափերով գողություն Երեւանի բնակարաններից մեկից (տեսանյութ)

07 Հունիս, 2018 22:33
Առանձնապես խոշոր չափերով գողություն Երեւանի բնակարաններից մեկից (տեսանյութ)

2017թ. հոկտեմբերի 28-ից 29-ն ընկած ՝ ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բանալիով բացել է քաղաքացուհուն պատկանող՝ Երևան քաղաքի բնակարաններից մեկի դուռը և հափշտակել ընդհանուր 25.550.000 ՀՀ դրամի արժողության ոսկյա զարդեր, չհրկիզվող պահարան, հագուստ և այլ իրեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով նյութական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերի հատկանիշներով և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի կամ ընդհանրապես դեպքի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին