Կարևոր իրադարձություններ

Թուրքական ԶՈւ-ն զինտեխնիկա է կուտակում Իրաքի հետ սահմանին

07 Հունիս, 2018 19:24
Թուրքական ԶՈւ-ն զինտեխնիկա է կուտակում Իրաքի հետ սահմանին

Թուրքական ԶՈւ-ն զինտեխնիկա ու կենդանի ռազմական ուժեր է կուտակում Իրաքի հետ սահմանին, այս մասին գրում է mezopotamyaajansi.com կայքը։

Նշվում է, որ թուրքական Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում վայրէջք են կատարել մի շարք բեռնատար ռազմական օդանավեր։ Ավելի ուշ նկատվել է սահմանամերձ Շեմդինլի շրջանի մոտ շուրջ 20 զրահապատ ռազմական մեքենաների կուտակում։

Նշենք, որ օրերս Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն ամեն պահի կարող է գործողություն սկսել Իրաքի հյուսիսային Քանդիլ շրջանում գործող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ։

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն:

Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին