Կարևոր իրադարձություններ

Հայաստանի հավաքականը 100-րդն է ՖԻՖԱ դասակարգման աղյուսակում

07 Հունիս, 2018 16:33
Հայաստանի հավաքականը 100-րդն է ՖԻՖԱ դասակարգման աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Այսօր՝ հունիսի 7-ին, հրապարակված ցուցակում 100-րդ տեղում է: Ունի 338 միավոր:

Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնությունից առաջ աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան: Ունի 1558 միավոր: 2-րդ եւ 3-րդ տեղերում նույնպես փոփոխություններ չեն եղել: 2-րդը Բրազիլիան է (1431), իսկ 3-րդը՝ Բելգիան (1298): Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան 4-րդն է 1274 միավորով:

Առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը.

1.Գերմանիա-1558 միավոր

2.Բրազիլիա-1431

3.Բելգիա-1298

4.Պորտուգալիա-1274

5.Արգենտինա-1241

6.Շվեյցարիա-1199

7.Ֆրանսիա-1198

8.Լեհաստան-1183

9.Չիլի-1135

10.Իսպանիա-1126

Ազգերի լիգայի D լիգայի 4-րդ խմբում Հայաստանի մրցակիցներից Մակեդոնիան ունի 451 միավոր: Մայիսի համեմատ առաջադիմել է 6 հորիզոնականով եւ այժմ 71-րդն է: ՀՀ մրցակիցներից մյուսը՝ Լիխտենշտեյնը, ունի 80 միավոր, առաջադիմել է 1 հորիզոնականով եւ 180-րդն է: ՀՀ հետ նույն խմբում ընդգրկված Ջիբրալթարն ունի 34 միավոր: Նույնպես առաջադիմել է 1 հորիզոնականով եւ 195-րդն է:

Ընկերական խաղերում ՀՀ վերջին 2 մրցակցից՝ Մալթան, որն ունի 65 միավոր, եւս առաջադիմել է 1 տեղով. 184-րդն է: Մյուս մրցակիցը՝ Մոլդովան, ունի 88 միավոր: Նահանջել է 2 տեղով եւ 175-րդն է:

Աշխարհի 2018 թ. առաջնությունը հյուրընկալող Ռուսաստանը նահանջել է 4 հորիզոնականով: Ունի 457 միավոր եւ 70-րդն է:

 

Լրահոս

Դիտել ավելին