Կարևոր իրադարձություններ

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանն ազատ արձակվեց

07 Հունիս, 2018 13:15
ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ  Տիգրան Սարգսյանն ազատ արձակվեց

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ  Տիգրան Սարգսյանն այսօր՝ հունիսի 7-ին, ազատվեց կալանքից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նրա պաշտպանի միջնորդությունը, կալանքը փոխարինվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, ՔՕ-ի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և ՔՕ-ի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 52-րդ կետերի հատկանիշներով:

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին