Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը

07 Հունիս, 2018 13:08
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Այս մասին տեղեկացնում է  ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի  խոսնակ Տիգրան Բալայանը՝ Twitter-ի էջում։

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները Պետական Դումայի պատգամավորների և Դաշնային Խորհրդի սենատորների հետ:Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին