Կարևոր իրադարձություններ

«Քավ լիցի, եթե տրվենք վհուկների որս սկսելու տրամաբանությանը, դա կզրոյացնի ոչ բռնի հեղափոխության արդյունքները․ վարչապետ

07 Հունիս, 2018 12:30
«Քավ լիցի, եթե տրվենք վհուկների որս սկսելու տրամաբանությանը, դա կզրոյացնի ոչ բռնի հեղափոխության արդյունքները․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կատավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի տեսանկյունից իր նպատակը ոչ թե «մարդկանց բանտերը լցնելն է», այլ պետությանը պատճառած վնասի փոխհատուցման մեխանիզմներ մշակելն ու կիրառելը: 

«Քավ լիցի, եթե մենք տրվենք վհուկների որս սկսելու, վենդետաներ իրականացնելու տրամաբանությանը, դա կզրոյացնի ոչ բռնի հեղափոխության արդյունքները, հանրության շրջանում նյարդային իրավիճակ կստեղծվի»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ իրենց առաջնային խնդիրներից մեկն է լինելու կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ դիրքորոշում հայտնելն ու որոշում կայացնելը:

«Իհարկե, մենք պետք է կայացնենք բացառապես այնպիսի որոշում, որը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այն պետք է լինի պատասխանատու: Կան փաստեր, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել որոշումներ կայացնելիս: Առաջին՝ պարտադիր կուտակային համակարգի շահառուների 80 տոկոսն արդեն իսկ ներառված է համակարգում, միայն 20 տոկոսն է, որոնց ներառումը նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Երկրորդ՝ ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է տնտեսության մեջ: Երրորդ՝ կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են ահռելի կապիտալների տիրապետող ընկերություններ: Մասնագետները պնդում են, որ պրոցեսն անցել է անդառնալիության կետը: Տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնենք ռիսկերը, որոնք ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Մեր բոլորիս վերապահումը եղել է վստահության բացակայությունն այն ներդնող կառավարության նկատմամբ, այսօր այս խնդիրը վերացել է»,- նշեց վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին