Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483

  • EUR

    553,5
    561,5

  • RUB

    7,42
    7,67

Կարևոր իրադարձություններ

Ալիկ Սարգսյանը միջնորդություն կներկայացնի Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար. «Հրապարակ»

07 Հունիս, 2018 08:35
Ալիկ Սարգսյանը միջնորդություն կներկայացնի Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը որոշել է միջնորդություն ներկայացնել՝ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար, 2016-ին զինված խմբավորման գործով կալանավորված Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար։ Նա մեզ ասաց, որ կդիմի եւս մի քանի պատգամավորի, որ 75-ամյա Մարգարյանին, ում, իր տեղեկություններով, անգամ չեն հարցաքննում, ազատեն։

Ֆելիքս Ցոլակյանը, հավանաբար, կմիանա միջնորդությանը։ Մարգարյանին ԱԱԾ-ն ձերբակալել է 2016-ի նոյեմբերին՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված «հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու» համար՝ ՀՀ քրօր․ 223-րդ հոդվածի 2-րդ եւ 235-րդի 3-րդ մասով:

Նրան 2008 թ․ մարտի 1-ի իրադարձություններից առաջ եւս տնից ձերբակալել էին՝ զենք-զինամթերք պահելու կասկածանքով, սակայն նույն օրն ազատ էին արձակել։ Մարգարյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում, զբաղեցրել է ղեկավար պաշտոններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին