Կարևոր իրադարձություններ

Իսրայելն առաջարկում է Իրանի դեմ ռազմական դաշինք ստեղծել

06 Հունիս, 2018 18:30
Իսրայելն առաջարկում է Իրանի դեմ ռազմական դաշինք ստեղծել

Իսրայելի հետախուզական ծառայության պետ Իսրայել Կացն առաջարկել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ստեղծել ռազմական դաշինք, որը բաղկացած կլինի  արաբական և արևմտյան երկրներից, գրում է Ermenihaber.am-ը։

«Եթե Իրանը չկատարի ԱՄՆ-ի պահանջները, Իսրայելը կփորձի արևմտյան և արաբական երկրներից կազմված դաշինք ստեղծել Իրանի դեմ»։

Իսրայելցի պաշտոնյան վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քայլերն Իրանի դեմ արդյունավետ կլինեն:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում իրայելաիրանական հարաբերությունները խիստ լարվել են։ Պատճառն այն էր, որ Իսրայելը հրթիռակոծել էր Սիրիայում գտնվող իրանական ուժերին։

 

Լրահոս

Դիտել ավելին