Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Ճամբարակ քաղաքում. բեռնատարը հայտնվել է տան տանիքում. դեպքի վայր են ժամանել մարզի փրկարար ծառայության պետը, Ճամբարակի ոստիկանապետն ու քաղաքապետը. (լուսանկարներ)

15 Հոկտեմբեր, 2015 11:38
Արտակարգ դեպք Ճամբարակ քաղաքում. բեռնատարը հայտնվել է տան տանիքում. դեպքի վայր են ժամանել մարզի փրկարար ծառայության պետը, Ճամբարակի ոստիկանապետն ու քաղաքապետը. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Սարալանջի թիվ 47 տան տանիքի վրա է հայտնվել Գազ 66 մակնիշի ավտոմեքենա և այն տանիքից հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պարգև Խաչիկյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետ Յուրա Ավալյանի գլխավորությամբ:

Այս պահին փրկարարները, ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիները փորձում են մեծ դժվարությամբ հատուկ տեխնիկայի գործադրմամբ բեռնատարը հեռացնել տանիքի վրայից: 

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին