Կարևոր իրադարձություններ

Ամուլսարի խնդիրը խորությամբ հետազոտելու համար կկազմավորվի խումբ. Արարատ Միրզոյան

06 Հունիս, 2018 14:35
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
Ամուլսարի խնդիրը խորությամբ հետազոտելու համար կկազմավորվի խումբ. Արարատ Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երեկ ուշ երեկոյան հանդիպում ունեցա Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների, «Ամուլսարն առանց հանքի» և ՀԲՃ ներկայացուցիչների հետ։

Քննարկման մասնակցիները ներկայացրեցին հանքի շահագործման շուրջ իրենց մտահոգությունները։

Վերահաստատեցի, որ բարձրացված հարցը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է, և մենք ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս կարճ ժամկետներում կազմավորվի խնդիրը խորությամբ հետազոտելու հանձնառություն ունեցող մի խումբ, որը կընդգրկի շահագրգիռ բոլոր կողմերին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին