Կարևոր իրադարձություններ

Անդրանիկ Հարությունյանը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

06 Հունիս, 2018 13:20
Անդրանիկ Հարությունյանը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին։ Այդ մասին նա ասաց այսօր՝ հունիսի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։

«Ես կառավարության ծրագրին դեմ եմ քվեարկելու՝ անկախ խմբակցության որոշումից։ Որքանով հասցրել եմ ծրագրին ծանոթանալ՝ ո´չ ժամկետ կա, ո´չ թվեր, ինչի՞ն կողմ լինեմ»,- նշեց նա։

Պատգամավորը հավելեց, որ կառավարության ծրագրում իրատեսական կետեր չի տեսել։

 

Լրահոս

Դիտել ավելին