Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարարը և GIZ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են նոտարական ոլորտի բարելավման հարցերին

06 Հունիս, 2018 10:06
Արդարադատության նախարարը և GIZ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են նոտարական ոլորտի բարելավման հարցերին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննե Քեմփային և GIZ «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանին:   

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Ողջունելով հյուրերին՝ արդարադատության նախարարը բարձր է գնահատել Հայաստանում ընկերության գործունեությունը և ընդգծել, որ GIZ-ի արհեստավարժ աշխատակազմի մասնակցությամբ մշակվել և կյանքի են կոչվել բազմաթիվ իրավական ակտեր, օրինակ, վարչական իրավունքի օրենսդրությունը, որը, Արտակ Զեյնալյանի գնահատմամբ, ՀՀ-ում լավագույններից է: 

GIZ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար և վստահեցրել, որ ընկերության աջակցությունը ՀՀ արդարադատության համակարգին շարունակվելու է:

 

Լրահոս

Դիտել ավելին