Կարևոր իրադարձություններ

Էկվադորի ԱԳ նախարարն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ

05 Հունիս, 2018 22:17
Էկվադորի ԱԳ նախարարն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ

ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր վեհաժողովի նախագահի պաշտոնում այսօր ընտրվել է Էկվադորի արտաքին գործերի նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսան: 

 Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նկատելով, որ այս պաշտոնը հիմնականում արարողակարգային է, սակայն, այնուամենայնիվ, բարձրակարգ և կարևորագույն ընթացակարգային գործառույթներ է կատարում: 

Էսպինոսան, 128 ձայն ստանալով, առաջ է անցել Հոնդուրասի դեսպան Մարի Էլիզաբեթ Ֆլորես Ֆլեյքից, որը 62 ձայն էր ստացել: Քվեարկողներից երկուսը ձեռնպահ են մնացել:

Էսպինոսան կդառնա 4-րդ կինը, որը երբևէ ստանձնել է ՄԱԿ-ի ԳՎ նախագահությունը: Առաջինը Բահրեյնը ներկայացնող Հայա Ռաշեդ ալ-Խալիֆան էր, որն այդ պաշտոնը զբաղեցրել էր 2006-2007 թվականներին:  Էսպինոսան պարտականությունները կստանձնի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր վեհաժողովի մեկնարկի ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին