Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    558
    566

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Դատախազը Մասիսի քաղաքապետի և տեղակալի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու որոշումներ է կայացրել

05 Հունիս, 2018 14:27
Դատախազը Մասիսի քաղաքապետի և տեղակալի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու որոշումներ է կայացրել

Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Համբարձումյանը և Կարեն Օհանյանը, «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն, հանդիսանում են հանրային ծառայության մեջ գտնվող անձինք: Հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով այսօր կայացրել է Համբարձումյանի և Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումներ՝ գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Ըստ Խաչատրյանի, Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան՝ միաժամանակ իրազեկելով տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը:

Գլխավոր դատախազությունը դեռևս չի բողոքարկել դատարանի որոշումը, որով Մասիսի քաղաքապետի և մյուսների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընտրվեց, ու նրանք ազատ արձակվեցին։ Հանրային կապերի բաժնի պետը հայտնեց, որ այդ կապակցությամբ որոշում առայժմ չկա:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, նրա տեղակալ Կարեն Օհանյանը և մյուսները, հիշեցնենք, մեղադրվում են ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին