Կարևոր իրադարձություններ

«Առաջիկայում կունենանք տնտեսական թռիչքային աճ»․ Միքայել Մելքումյան

05 Հունիս, 2018 12:32
«Առաջիկայում կունենանք տնտեսական թռիչքային աճ»․ Միքայել Մելքումյան

Մասնավոր սեփականության ձեւավորման արդյունքում` հարուստների երեխաները, ժառանգելով ֆինանսներ, ձեռնարկություններ, հնարավորություն են ունենում օգտվել բարձրակարգ կրթական եւ առողջապահական ծառայություններից՝ դառնալով ավելի մրցունակ, քան չունեւոր ընտանիքների զավակները: Այս մասին, hունիսի 4-ին, Մոսկվայում «Պառլամենտարիզմի զարգացումը» միջազգային ֆորումի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նա անդրադարձել է աշխատանքային միգրացիայի միջպետական կարգավորման, սոցիալական արդարության ապահովման, լոգիստիկ հիմնախնդիրների կարգավորմանն ու Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին:

Ընդգծելով, որ Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը էներգետիկան է, Մելքումյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարներին:

Իր խոսքում Մելքումյանն անդրադարձել է նաեւ հանքարդյունաբերության ոլորտին՝ նշելով որ համաշխարհային մոլիբդենի պաշարների 7 տոկոսը գտնվում են մեր երկրում:

«Հայաստանը կրթական բարձր մակարդակ ունեցող երկիր է, ուստի մեր երկրում պետք է զարգանան գիտատար ճյուղերը: Ես վստահ եմ, որ առաջիկայում մենք կունենանք տնտեսական թռիչքային աճ»,- ասել է Մելքումյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին