Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

21 հազար դոլար, 15 հազար եվրո, 1.7 մլն դրամ. առողջապահության նորանշանակ նախարարի դրամա­կան միջոցները. «Ժողովուրդ»

05 Հունիս, 2018 09:35
21 հազար դոլար, 15 հազար եվրո, 1.7 մլն դրամ. առողջապահության նորանշանակ նախարարի դրամա­կան միջոցները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ներ­կայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, ըստ որի՝ նախա­րարն ունի անհատական բնակելի մեկ տուն՝ հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով, BMW 528, BMW X5 3.01 մակնիշի երկու ավ­տոմեքենաները: Թորոսյանի դրամա­կան միջոցները կազմել են 21 հազար դոլար, 15 հազար եվրո, 1.7 մլն դրամ:

Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է մեկ վայրից ստացած աշխա­տավարձը, որը հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություննե­րը ստանձնելու օրը կազմել է 9 մլն 230 հազար դրամ և վարձակալության դի­մաց ստացած 1 մլն դրամ վճարը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Թորոսյանի հայրը՝ Գևորգ Թորոսյանը ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծու­թյան բաժնի գլխավոր մասնագետ է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին