Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն որոշում է կայացրել դադարեցնել բողոքի ակցիաները. Նիկոլ Փաշինյան

04 Հունիս, 2018 23:12
Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն որոշում է կայացրել դադարեցնել բողոքի ակցիաները. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն որոշում է կայացրել դադարեցնել բողոքի ակցիաները:

«Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն քիչ առաջ հայտարարել է, որ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ դադարեցնում են բողոքի գործողությունները:

Հպարտ եմ ձեզանով՝ Արցախի հանրապետության Հպա՛րտ քաղաքացիներ»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ վարչապետը հորդորել էր հավաքի կազմակերպիչներին դադարեցնել բողոքի գործողությունները և թույլ տալ նախագահ Բակո Սահակյանին կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին