Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Պուտինն ուժային կառույցների 6 գեներալի ազատել է աշխատանքից

04 Հունիս, 2018 20:36
Պուտինն ուժային կառույցների 6 գեներալի ազատել է աշխատանքից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուժային կառույցների 6 գեներալի թոշակի է ուղարկել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

Պաշտոնից ազատվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վլադիմիր Ստեփանովը, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր Չուպրիյանը: Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է նաև Ղրիմի հարցերով ներքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Աբիսովին, Կեմերովոյի ԱԻՆ ծառայության ղեկավար Ալեքսանդր Մամոնտովին, Քննչական կոմիտեի կադրերի բաժնի ղեկավար Վիկտոր Դոլժենկոյին:

Պաշտոններից ազատվել են նաև Ղրիմի ԱԻ ղեկավար Սերգեյ Շախովը, ինչպես նաև ՌԴ ներքին գործերի նախարարության ֆինանսատնտեսական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Նադեժդա Ռոմաշովան:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին