Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության պարզաբանումը՝ 2-ամյա երեխայի գտնվելու վայրի մասին

04 Հունիս, 2018 18:13
Ոստիկանության պարզաբանումը՝ 2-ամյա երեխայի գտնվելու վայրի մասին

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը բաց նամակով դիմել ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին՝ մեղադրելով ոստիկանությանը, որ չի կարողանում գտնել իր 2-ամյա որդուն։

Խնդրին՝ 23.05.2018 թ. անդրադարձել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ինչի շուրջ, նույն օրը, police.am կայքում տրվել է պարզաբանում։ Ի հավելումն, հայտնում ենք, որ 25.05.2018 թ. Հովհաննես Պ.-ն ներկայացել է Կենտրոնի քննչական բաժին, որտեղ էլ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողը դիմումի շրջանակներում բացատրություն է վերցրել նրանից։ Հովհաննես Պ.-ն հայտնել է, որ իր երեխաները գտնվում են իր մոտ և ինքը չի պատրաստվում վերադարձնել նրանց մորը, քանի որ վերջինս պատշաճ չի խնամում երեխաներին։

 Հովհաննես Պ.-ն հայտնել է, որ Երևան քաղաքում ունի տարբեր բնակության վայրեր, ամեն օր իր գտնվելու հասցեն փոխում է, և չի նշել իր բնակության ստույգ հասցեն։

Նույն օրը ոստիկանության Կենտրոնականի բաժին է հրավիրվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության հարկադիր կատարողը, ով Հովհաննես Պ.-ին պարտավորեցրել է երեխաներին վերադարձնել իրենց մորը։

 

Լրահոս

Դիտել ավելին