Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում փորձում են խոչընդոտել քրդամետ կուսակցության նախընտրական քարոզարշավը

04 Հունիս, 2018 16:22
Թուրքիայում փորձում են խոչընդոտել քրդամետ կուսակցության նախընտրական քարոզարշավը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) զեկույց է հրապարակել նախընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցության դեմ ուղղված հարձակումների և կուսակցականների ձերբակալությունների մասին, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ քարոզարշավի 35 օրվա ընթացքում (ապրիլի 28-ից հունիսի 3-ը) ընտրարշավին մասնակից ԺԴԿ-ականներից բերման է ենթարկվել 136, իսկ կալանավորվել՝ 14 հոգի:

Կատարվել են հարձակումներ ընտրական շտաբների ու տաղավարների վրա: Եղել են  քարոզարշավի շրջանակներում իրականացվող միջոցառումները խոչընդոտելու փորձեր

Զեկույցում առանձնացվել է նաև ԺԴԿ-ի քարոզարշավը խոչընդոտելու մեկ ուշագրավ դեպք՝ կապված վարչական լծակի կիրառման հետ: Նշվում է, որ քարոզարշավի շրջանակներում Սիիրթ նահանգ մեկնած ԺԴԿ-ի համանախագահի ավտոշարասյունը ենթարկվել է վարչական տույժի և ստացել տուգանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին