Կարևոր իրադարձություններ

Ցանկալի է՝ ընտրությունները չուշանան, քանի որ դժգոհությունները շատանալու են, և տարբեր կուսակցություններ օգտվելու են առիթից. Արա Պապյան

04 Հունիս, 2018 15:18
Ցանկալի է՝  ընտրությունները չուշանան, քանի որ դժգոհությունները շատանալու են, և տարբեր կուսակցություններ օգտվելու են առիթից. Արա Պապյան

Ակնհայտ է, որ կառավարության ծրագիրն անցումային շրջանի ծրագիր է, և ավելի կարճ ժամանակում հնարավոր չէր ավելի մանրամասն բան մշակել: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վերլուծաբան Արա Պապյանը:

«Որպես առաջին մաս՝ անվտանգության հարցին են անդրադառնում, բայց դրանից առաջ անդրադառնում են արտահերթ ընտրություններին, ինչը վկայում է առաջնահերթությունների մասին։ Ցանկալի է՝  ընտրությունները չուշանան, քանի որ դժգոհությունները շատանալու են, և տարբեր կուսակցություններ օգտվելու են առիթից»,- ասաց նա:

Պապյանի խոսքով՝ հիմա ժողովրդի ակնկալիքն ավելի է, և ժողովուրդը զգոն հետևում է:

«Ես չեմ հիշում, որ Կառավարության որևէ ծրագիր նախկինում նման ուշադրության արժանանար»,- ասաց վերլուծաբանն ու հավելեց, որ նոր Կառավարությունից ակնկալում է արդար և թափանցիկ ընտրություններ

 

 

Լրահոս

Դիտել ավելին