Կարևոր իրադարձություններ

«Ահավոր վախեցած եմ»․ Ֆելիքս Ցոլակյան

04 Հունիս, 2018 14:39
«Ահավոր վախեցած եմ»․ Ֆելիքս Ցոլակյան

Կարող է՝ ես ավելի շուտ դուրս գամ Հանրապետական կուսակցությունից, քան կհասցնեն ինձ հանել, այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Ֆելիքս Ցոլակյանը:

Հարցին՝ մտահոգվա՞ծ չէ, որ  իրեն խմբակցությունում նկատողության են արժանացրել, պատգամավորը հեգնական պատասխան տվեց. «Հա, ահավոր վախեցած եմ»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Ֆելիքս Ցոլակյանը երկու անգամ դեմ քվեարկել իրենց քաղաքական որոշումներին, և ըստ կանոնակարգի, եթե 3 անգամից ավելի հակառակ քվեարկի, նրա հեռացման հարցը կարող է դրվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին