Կարևոր իրադարձություններ

Մոուրինյուն ասել է՝ ինչու է հրաժարվել Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից

04 Հունիս, 2018 12:56
 Մոուրինյուն ասել է՝ ինչու է հրաժարվել Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից

Մխիթարյանը չէր կարող հարմարվել «Յունայթեդի» ինտենսիվությանը: The Daily Star-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մանչեստեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն՝ խոսելով այն մասին, թե ինչու է համաձայնել հրաժարվել Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից:

«Երբ ֆուտբոլիստը հիմնական կազմի խաղացող չէ, ոչ թե դժվար է նրան թիմում պահել, այլ անհնար է: Դա կախված է խաղացողի խառնվածքից: Մխիթարյանի վերաբերմունքը դրան տարբերվում է մյուսների վերաբերմունքից: Նա գիտակցում էր, որ պատրաստ չէ դրան ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես, ո՛չ մրցակցության առումով: Բացի այդ, նրա օրգանիզմի համար դժվար էր վերականգնվել խաղից խաղ ընկած կարճ ժամանակահատվածում»,- ասել է մարզիչը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին