Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի միակ հայկական գյուղի կանայք կմասնակցեն խոհարարական դասընթացների

04 Հունիս, 2018 12:29
Թուրքիայի միակ հայկական գյուղի կանայք կմասնակցեն խոհարարական դասընթացների

Թուրքիայի զարգացման նախարարության աջակցությամբ սահմանամերձ Հաթայ քաղաքում բացվել են խոհարարական դասընթացներ, որոնք ընթանալու են «Պատմությունից եկած համեր» խորագրի ներքո, գրում է ermenihaber.am-ը։

Ընդհանուրն 550 ժամ տևող դասընթացներին Հաթայի Սամանդաղ շրջանում գտնվող հայկական Վաքըֆլը գյուղից մասնակցելու է 28 կին։ Ի դեպ, Վաքըֆլըն Թուրքիայի միակ հայկական գյուղն է։

Դասընթացների ժամանակ հայ կանայք պատրաստելու են ավանդական տոլմա և մի շարք այլ ուտեստներ:

Թուրքական աղբյուրը նշում է, որ Վաքըֆլը գյուղի կանայք  աչքի են ընկնում իրենց խոհարարական ու խոհանոցային զանազան հմտություններով: Առավելապես հայտնի են տավարի մսով պատրաստված ուտեստները։

Նշյալ ծրագրին իր աջակցությունն է հայտնել Հաթայում գտնվող հայկական ուղղափառ եկեղեցու հիմնադրամը։ Վերջինիս նախագահ Ջեմ Չափարի խոսքերով՝ այս նախագծի համար հայկական եկեղեցուն հատկացվել է 198.000 թուրքական լիրա (մոտ 42.000 դոլար)։

 

Լրահոս

Դիտել ավելին