Կարևոր իրադարձություններ

Վրացական Տղիբուլիի հանքահորում կրկին հանքափորներ են զոհվել

02 Հունիս, 2018 23:22
Վրացական Տղիբուլիի հանքահորում կրկին հանքափորներ են զոհվել

Տղիբուլիի (Իմերեթիի տարածաշրջան) հանքարդյունաբերական հորում տեղի է ունեցել հերթական ողբերգությունը: Քարածխի արդյունահանման հորում զոհվել է 2 հանքափոր:

Հանքափորերի դիերը տեղափոխվել են դիահերձարան, որտեղ փորձաքննությունը կպարզի բանվորների մահվան պատճառները:

Հարուցվել է քրեական գործ «հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների անվտանգության կանոնների խախտում» հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:

Ապրիլի սկզբին Տղիբուլիի «Մինդելի» հանքում թունելների կողային ժայռերը փլուզման հետևանքով զոհվել էր 6 աշխատակից:

Վրաստանի Միացյալ արհմիության տեղեկությամբ՝ 2018թ. առաջին եռամսյակի տվյալներով աշխատավայրում դժբախտ պատահարների հետևանքով զոհվել է 18 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին