Կարևոր իրադարձություններ

Աղջիկը մահացել է մեռյալների աշխարհի հետ կապ հաստատել փորձելուց մի քանի ամիս անց

02 Հունիս, 2018 21:20
Աղջիկը մահացել է մեռյալների աշխարհի հետ կապ հաստատել փորձելուց մի քանի ամիս անց

Այս աղջկա մահվան պատմությունն այնքան սարսափելի է, որ Netflix-ի պրոդյուսերները դրա հիման վրա «Վերոնիկա» վերնագրով սերիալ են նկարահանել: Հարավային Մադրիդի Վայլեկասայի բնակչուհին մահացել է այն բանից հետո, երբ որոշել է խաղալ սպիրիտուալ տախտակի հետ 1990 թվականին: Էստեֆանի Լազրոյի ծնողների խոսքերով օկուլտիզմով նա սկսել է հետաքրքրվել դեռևս պատանեկան հասակից՝ հայտնում է The Sun-ը:

Արդյունքում աղջիկը որոշել է սպիրիտուալ սեանս անցկացնել հենց դպրոցում, որպեսզի կապ հաստատի իր նախկին զուգընկերոջ հետ, ով դրանից որոշ ժամանակ առաջ մահացել էր ավտովթարի արդյունքում: Սակայն ծեսը խափանվել է ուսուցչի կողմից, իսկ ականատեսները պատմում են, որ Էստեֆանիի բերանից ու քթից տարօրինակ ծուխ է դուրս եկել: Հաջորդող 6 ամիսների ընթացքում աղջկան սկսել են հետապնդել հալուցինացիաներ:

Фото © Netflix/Sony Pictures

Երբեմն նա ցասման մեջ էր ընկնում, սկսում էր հաչալ իր եղբայրների վրա կամ ծնողներին ասում էր, որ գիշերն իր սենյակի կողքով անցնող չար ոգիներ է տեսել:

Մի քանի ամիս անց նրան մահացած են գտել սեփական ննջարանում. մահվան պատճառը մինչև հիմա հայտնի չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին