Կարևոր իրադարձություններ

Դրական միջավայրում բանակցություններ են ընթանում Հայաստանի հետ ԵՄ մուտքի վիզաների ազատականացման հարցում. Սվիտալսկի

02 Հունիս, 2018 21:05
Դրական միջավայրում բանակցություններ են ընթանում Հայաստանի հետ ԵՄ մուտքի վիզաների ազատականացման հարցում.  Սվիտալսկի

Եվրամիության կողմից Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցը մշտապես երկխոսության կարևոր կետերից մեկն է եղել: «Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ես կարող եմ ասել, որ երկու շաբաթ առաջ արդարադատության ու ազատության հատուկ հանձնաժողովի նիստն է գումարվել ու այդ նիստի ժամանակ քննարկվել է այս հարցը: Մենք որևէ հստակ ժամկետ չենք կարող ասել, բայց կարող եմ ասել, որ նոր կառավարության հետ բավականին դրական միջավայրում ընթանում են բանակցություններ այն մասին, թե ինչ հետագա քայլեր պետք է արվեն, որ հնարավորինս շուտ խնդիրը լուծվի»,-ընդգծեց Սվիտալսկին:

 Մայիսի 31ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը նշել էր, որ Եվրամիության կողմից Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցը մշտապեսգտնվում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում:

 

Լրահոս

Դիտել ավելին