Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կասյան փողոցում կազմակերպված գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի աշխատանքին (տեսանյութ)

02 Հունիս, 2018 17:25
Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կասյան փողոցում կազմակերպված գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի աշխատանքին (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, արդեն ութերորդ տարին անընդմեջ, Երևանի Կասյան փողոցում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ միասին ծանոթացել է տոնավաճառի պայմաններին և շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև շուկայի այցելուների հետ:

Հայաստանի տարբեր մարզերի գյուղմթերք արտադրողներին Երևանի քաղաքապետարանի կողմից տարածքներն, ի դեպ, տրամադրվել են անվճար, իսկ տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների տրամադրումն ապահովել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

 Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին