Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան մայրուղում երթևեկությունը ժամանակավոր սահմանափակվել է

02 Հունիս, 2018 12:12
Երևան-Սևան մայրուղում երթևեկությունը ժամանակավոր սահմանափակվել է

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 2-ից կփակվի Սևանից դեպի Երևան երթևեկելի ուղղության 53-րդ կմ-ից մինչև 57-րդ կմ ճանապարհահատվածը (Սևանի ճանապարհային ոստիկանության կետից դեպի Երևան)։

Հիմնանորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար։

Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։

Ըստ պայմանագրի՝ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել երեք ամսում, սակայն շինարարական աշխատանքներն իրականացնող «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունը պարտավորվել է աշխատանքներն ավարտել 40 օրվա ընթացքում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվականտեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին