Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիա դատարանի դիմաց. պահանջում են ազատ արձակել Մասիսի քաղաքապետին

02 Հունիս, 2018 11:40
Բողոքի ակցիա դատարանի դիմաց. պահանջում են ազատ արձակել Մասիսի քաղաքապետին

Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների դատարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա տեղակալ Կարեն Օհանյանին։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել էր 5 անձ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել էր 5 անձ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանը, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին