Կարևոր իրադարձություններ

Visa վճարային համակարգի աշխատանքում զանգվածային խափանումներ են տեղի ունեցել

02 Հունիս, 2018 00:30
Visa վճարային համակարգի աշխատանքում զանգվածային խափանումներ են տեղի ունեցել

Միջազգային Visa վճարային համակարգը հայտարարել է Եվրոպայում գործարքներ կատարելիս տեղի ունեցող խափանումների մասին:   

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, զանգվածային խափանման պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն Visa-ի հաճախորդները Եվրոպայի ողջ տարածքում բողոքում են, որ իրենց վճարումները մերժվել են: Ընկերություններն էլ նշում են, որ չեն կարողանում վճարումներ ընդունել Visa քարտերով: 

Ընկերությունից հայտնել են, որ հետաքննում են կատարվածի պատճառները՝ խոստանալով հնարավորիս շուտ կարգավորել ստեղծված իրավիճակը:  Վերջին անգամ խոշոր խափանում վճարային համակարգի աշխատանքում գրացվել էր 2016-ի սեպտեմբերին:

 

Լրահոս

Դիտել ավելին