Կարևոր իրադարձություններ

Նիգերիայի հավաքականի մարզաշապիկները վաճառվել են ընդամենը 3 րոպեում

01 Հունիս, 2018 23:52
Նիգերիայի հավաքականի մարզաշապիկները վաճառվել են ընդամենը 3 րոպեում

Աշխարհի առաջնության համար Նիգերիայի ազգային հավաքականի թողարկած շապիկները մեծ հետաքրքրություն էին առաջացրել: Դրանք միանգամից համարվեցին ամենահետաքրքիր և գեղեցիկ շապիկները, որ ներկայացված են ԱԱ-18-ում:

Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում էին, որ խաղաշապիկների համար կար ավելի քան 3 միլիոն նախնական պատվեր, սակայն Nike-ը դա չի հաստատել:
Շապիկները սկսել են վաճառվել հունիսի 1-ին: Ընդամենը 3 րոպե անց մնացել են միայն մանկական չափսերը և պարապմունքների համար նախատեսված հագուստը: 

Ամենաոճայինը համարված մարզահագուստի շարքը կոչվում է Naija:
Naija-ն նիգերիացի երիտասարդների ստեղծած բառերից է, որը մի քանի իմաստներ ունի: Այն ցուցադրում է ազգի վառ մշակույթն ու դրական լինելը: Nike-ում այն անվանել են «Նոր Նիգերիա»: 

 

Լրահոս

Դիտել ավելին