Կարևոր իրադարձություններ

Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է իր տեղակալին

01 Հունիս, 2018 23:45
Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է իր տեղակալին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանը ներկայացրել է իր տեղակալին: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է Ծովինար Սողոմոնյանի նշանակման մասին ու նկարագրել նրա աշխատանքային փորձը:

«Ծանոթացեք վարչապետի աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալին՝ Ծովինար Սողոմոնյանին: (Tsovinar Soghomonyan)

Ծովինարը ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում՝ 2007-2013 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում օրենսդրության մշակման ոլորտում, այնուհետեւ աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ զբաղեցնելով իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնը:

2014 թվականից աշխատում է կառավարության աշխատակազմում՝զբաղեցնելով նախ ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի, իսկ 2017 թվականից վարչության պետի պաշտոնը:
2013 թ. կրթություն է ստացել նաեւ ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: Երկար տարիներ զբաղվել է շախմատով՝ համալսարանական տարիներին հանդես գալով նաեւ ԵՊՀ-ի կանանց թիմում:

Պայծառ Ծովինար

Նոր Հայաստան»,- գրել է նա:

Աղաջանյանը գրառմանը կից հրապարակել է հետեւյալ լուսանկարը.

 

Լրահոս

Դիտել ավելին