Կարևոր իրադարձություններ

Ալիկ Ավետիսյանը չհայտարարված այցեր է կատարել զորամասեր

01 Հունիս, 2018 19:51
Ալիկ Ավետիսյանը չհայտարարված այցեր է կատարել զորամասեր

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը շաբաթվա ընթացքում չհայտարարված այցելություններ է կատարել ՀՀ հյուսիսային շրջաններում տեղակայված զորամասեր, հանդիպումներ ունեցել ՀՀ ՊՆ «թեժ գիծ» դիմած զինծառայողների հետ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։ 

Ըստ աղբյուրի՝ հանդիպումներ են կազմակերպվել նաև տարածքային զինկոմիսարիատների անձնակազմի հետ, քննարկվել են ընթացիկ խնդիրները:   Տեղերում տրվել են պարզաբանումներ և առաջարկություններ բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին