Կարևոր իրադարձություններ

Հունիսի 1. հեքիաթային միջավայր՝ Երևանի կենդանաբանական այգում

01 Հունիս, 2018 17:20
Հունիսի 1. հեքիաթային միջավայր՝ Երևանի կենդանաբանական այգում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով ինչպես ամբողջ մայրաքաղաքում, այդպես էլ Երևանի կենդանաբանական այգում ձևավորվել էր ուրախ, տոնական մթնոլորտ: Երևանի քաղաքապետարանի կողմից այստեղ կազմակերպվել են մի շարք միջոցառումեր, այդ թվում՝ բազմատեսակ շոու-ծրագրեր, մանկական խաղեր, մրցույթներ և այլն:

Կենդանաբանական այգու այցելուները վայելել են մայրաքաղաքի արվեստի դպրոցների, նվագախմբերի, վոկալ ստուդիաների ու պարային համույթների սաների համերգային ելույթները:
Երեխաների համար ամենաուրախալին, թերևս, հանդիպումն էր իրենց սիրելի կենդանիների հետ, որոնք այս անգամ նրանց դիմավորում էին արդեն վերանորոգված և ավելի հարմարավետ դարձած ազատավանդակներից:

 

Լրահոս

Դիտել ավելին