Կարևոր իրադարձություններ

Որն է եղել մշակույթի նախարարի մանկության երազանքը

01 Հունիս, 2018 17:15
Որն է եղել մշակույթի նախարարի մանկության երազանքը

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում խոսել է իր մանկության երազանքի մասին։ Նա նշել է, որ փոքր տարիքում երազել է բժիշկ դառնալ ու շատ ճանապարհորդել։

«Շատ երազանքներ եմ ունեցել, դրանք խմբավորել եմ: Դրանց մի մասն իրականացել է: Երազանքներիցս մեկը եղել է  մշտապես ճամփորդելը: Շատ էի ուզում բժիշկ դառնալ, բայց հասկացա, որ շատ երկար պիտի սովորեմ դրա համար։ Միևնույն է՝ նույնչափ երկար սովորեցի, սակայն ուրիշ մասնագիտությամբ»,- ասաց նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին