Կարևոր իրադարձություններ

Մոտ օրերս կներկայացնենք կոռուպցիոն բնույթի նոր բացահայտումներ. ԱԱԾ տնօրեն

01 Հունիս, 2018 16:08
Մոտ օրերս կներկայացնենք կոռուպցիոն բնույթի նոր բացահայտումներ. ԱԱԾ տնօրեն

Մոտ օրերս կներկայացնենք կոռուպցիոն բնույթի նոր բացահայտումներ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Դիտարկմանը՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներում բացահայտումներն այնքան էլ բացահայտում չեն, քանի որ դա տեղի է ունեցել ՊԵԿ-ի հետ համաձայնեցված, Վանեցյանն արձագանքեց.

«Տարիներ շարունակ ապօրինի գործած մարդիկ շատ բաներ կարող են հայտարարել: Անգամ շահարկվեց 350 թիվը, սակայն այդ թիվն անցավ 460-ից: Իսկ կազմակերպությունների թիվը, որոնք ևս պետք է հրավիրվեն հարցաքննության, կհասնի հազարի կամ ավելիի»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին