Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում գրանցված 135 ատրակցիոնից 55-ը 2018թ. ենթարկվել է փորձաքննության, ստացել դրական եզրակացություն. ԱԻՆ

01 Հունիս, 2018 14:19
ՀՀ-ում գրանցված 135 ատրակցիոնից 55-ը 2018թ. ենթարկվել է փորձաքննության, ստացել դրական եզրակացություն. ԱԻՆ

Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 55-ը 2018թ. ենթարկվել է փորձաքննության, ստացել դրական եզրակացություն և պատրաստ է շահագործման: Դրանցից 47-ը գտնվում է Երևանում, 8-ը` Սյունիքի մարզում: Մնացած ատրակցիոնների փորձաքննություններն ընթացքի ﬔջ են, և արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դրական եզրակացություն են ստացել նաև երեխաների սիրելի ժամանցավայրերից մայրաքաղաքում գտնվող «Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ» այգու կարուսելները:

Ատրակցիոնները հիմնականում սեզոնային են, և ﬔծ մասը ցուրտ եղանակին չի շահագործվում, սակայն որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ կարուսելները տարեկան առնվազն ﬔկ անգամ ենթարկվում են պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության:

ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տվյալներով՝ 2017 թվականին իրականացրած ստուգուﬓերի արդյունքում անսարքություններ չեն հայտնաբերվել:

 

Լրահոս

Դիտել ավելին