Կարևոր իրադարձություններ

Կոտայքի նորանշանակ մարզպետը հեղինակություն դառնալու ցանկություն չունի

01 Հունիս, 2018 11:30
Կոտայքի նորանշանակ մարզպետը հեղինակություն դառնալու ցանկություն չունի

Գործելու եմ հանուն Հայաստանի շահերի: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրուցում ասաց Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետը նշեց, որ իր թիվ մեկ խնդիրը լինելու է Կոտայքի մարզի բնակչի վերափոխումը ՀՀ իրավատեր քաղաքացու, որից հետո քաղաքացին կկարողանա բոլոր խնդիրները լուծել ու հավելեց, որ հեղինակություն դառնալու ցանկություն չունի: 

«Կոտաքի մարզի խնդիրները որևէ բանով չեն տարբերվում մյուս մարզերի խնդիրներից: Շտապելու եմ ծանոթանալ դրանց և հասկանալ՝ ինչու չեն մարզում առկա  խնդիրները լուծվել, պարզելու է՝ դա եղել է քաղաքական կամքի բացակայությա՞ն, թե այլ հանգամանքի արդյունք»,- ասաց մարզպետը:

Հիշեցնենք, որ կառավարության նիստում հաստատվեցին 8 մարզպետների նշանակման նախագծերը։ Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ պաշտոնում:  Լոռու մարզպետ նշանակվեց Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին