Կարևոր իրադարձություններ

Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է

27 Մայիս, 2018 17:40
Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է

 

 

Մայիսի 27-ին՝ ժամը 14:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Գ., ծնված 2010թ.) բախվել է մայթեզրին կայանած «Mersedes GLC-250» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Է. Օ.):


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
 

Լրահոս

Դիտել ավելին