Կարևոր իրադարձություններ

Օդանավի տարբեր մասերում հարազատներին նստեցնելը վտանգավոր է. փորձագետներ

27 Մայիս, 2018 16:07
Օդանավի տարբեր մասերում հարազատներին նստեցնելը վտանգավոր է. փորձագետներ

Մեծ Բրիտանիայի Թագավորական ավիացիոն հանրությունը հանգել է այն եզրակացության, որ ինքնաթիռում ընտանիքի համար տարբեր տեղերը կարող են սպառնալիք ներկայացնել բոլոր ուղևորների անվտանգության համար:

Փորձագետների կարծիքով՝ արտակարգ տարհանման ժամանակ հարազատները կարող են ծախսել թանկագին ժամանակը միմյանց փնտրելու վրա: Դրա հետ մեկտեղ նրանք կարող են վտանգի ենթարկել ոչ միայն իրենց, այլև մյուսներին: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

 

Ուստի կազմակերպությունը ավիաընկերություններին խորհուրդ է տալիս չգանձել հավելյալ գումար միասին նստելու հնարավորության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին