Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան ջանք չի խնայի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Մակրոնի ուղերձը Ալիևին

26 Մայիս, 2018 23:37
Ֆրանսիան ջանք չի խնայի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Մակրոնի ուղերձը Ալիևին

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն Իլհամ Ալիևին Ադրբեջանում Հանրապետության օրվա առթիվ ուղղված նամակում նշել է, որ ջանք չի խնայի բանակցությունների ճանապարհով ԼՂ հակամարտության կարգավորման համար, այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Ադրբեջանի ազգային տոնի կապակցությամբ անկեղծ բարեմաղթանքներ եմ փոխանցում և ձեզ ու ադրբեջանցի ժողովրդին երջանկություն ու բարգավաճում եմ մաղթում: Ցանկանում եմ վստահեցնել ձեզ բոլոր ոլորտներում մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում իմ վճռականության մասին», - նամակի բովանդակությունը մեջբերում է Իլհամ Ալիևի մամլո ծառայությունը:

«Միևնույն ժամանակ թույլ տվեք ընդգծել, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, ջանք չի խնայի ԼՂ հակամարտության՝ բանակցությունների ճանապարհով արդար, շարունակական կարգավորման համար: Պարոն նախագահ, հույս եմ հայտնում հանդիպելու ձեզ հետ Փարիզում հուլիսի վերջին», - ասվում է նամակում:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին