Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն իրավունք չունի ճնշելու Թուրքիային ռուսական C-400 համակարգերի գնման հետ կապված․ Պուտին

26 Մայիս, 2018 11:04
ԱՄՆ-ն իրավունք չունի ճնշելու Թուրքիային ռուսական C-400 համակարգերի գնման հետ կապված․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրինական իրավունք չունի ճնշելու Թուրքիային ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված։ Այս մասին Պուտինը հայտարարել է միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, գրում է թուրքական «Անադոլու»-ն։

«Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, որոշում է կայացրել ձեռք բերել C-400 համակարգերը․ ամենաառաջադեմ ու, առանց չափազանցության, լավագույն համակարգերն իրենց տեսակի մեջ։ Եվ ի՞նչ կա դրա մեջ, դա հանցագործությո՞ւն է», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը շեշտել է, որ Թուրքիան անկախ երկիր է, և որևէ երկիր իրավունք չունի արգելելու մեկ այլ երկրի իր անվտանգության ապահովման համար ձեռք բերել այս կամ այն արտադրանքը, մանավանդ երբ այդ երկիրն ունի դրա ձեռքբերման հնարավորությունը։

Ավելի վաղ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը, խոսելով Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնման մասին, նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է այլընտրանքային տարբերակ առաջարկել Թուրքիային


2017 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիային արժեցել է ավելի քան 2 մլրդ դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին