Կարևոր իրադարձություններ

«Երբ կհասունանա հարցը, կնստենք սեղանի շուրջ և որոշում կընդունենք». Արա Բաբլոյանը` արտահերթ ընտրությունների մասին

25 Մայիս, 2018 12:37
«Երբ կհասունանա հարցը, կնստենք սեղանի շուրջ և որոշում կընդունենք». Արա Բաբլոյանը` արտահերթ ընտրությունների մասին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամ հոգաբարձուների խորհրդի  նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը: 

«Արտահերթ ընտրությունների հարցը ոչ միայն վարչապետն է առաջ քաշում, այլ նաև տարբեր քաղաքական ուժեր այդ հարցի շուրջ կարծիք են արտահայտում: Կարծում եմ, որ դա ընդհանուր քննարկումների հարց է և, երբ կհասունանա հարցը, կնստենք սեղանի շուրջ, որոշում կընդունենք: Չպետք է ստեղծենք նախադեպ՝ Սահմանադրությունից դուրս որևէ քայլ իրականացնելու, և եթե քաղաքական ուժերը կգան որոշման, որ պետք է փոփոխություններ կատարել, ապա պետք է կատարել»,-ասաց Բաբլոյանը: 

Ինչ վերաբերում է ռեյտինգային համակարգի փոփոխությունների առաջարկներին և դրա վերաբերյալ ՀՀԿ-ի դիրքորոշմանը, ԱԺ նախագահն ասաց. «Ամեն քաղաքական ուժ իր իրավունքն ու դիրքորոշումն ունի: Դրանք կարող ենք փոխվել միայն քննարկումների արդյունքում: ՀՀԿ-ն միշտ պատրաստ է բանակցությունների և քննարկումների»:

Հարցին, թե  ՀՀԿ-ում մտավախություն ունե՞ն, որ խորհրդարան չեն անցնի,  Բաբլոյանն ասաց.«Այսօր կանխագուշակելը ճիշտ չէ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին