Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայում MH17 օդանավի կործանման մեջ ՌԴ-ին ուղղված մեղադրանքներն անհիմն է անվանել

24 Մայիս, 2018 23:54
ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայում MH17 օդանավի կործանման մեջ ՌԴ-ին ուղղված մեղադրանքներն անհիմն է անվանել

Ուկրաինայի արևելքում մալայզիական MH17 ինքնաթիռի կործանման մեջ Ռուսաստանի ներգրավվածության մասին մեղադրանքը, որը հնչեցրել է Միջազգային քննչական խումբը, անհիմն են և ափսոսանք են առաջացնում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Որևէ ապացույց, իհարկե, չի ներկայացվել, եթե հաշվի չառնենք գունագեղ տեսահոլովակը, որը նկարահանվել է Bellingcat գործակալության բլոգերների կեղծ տվյալների հիման վրա, որոնք նախկինում արդեն փորձել են վարկածներ ներկայացնել օդանավի կործանմանը ռուսական կողմի ներգրավվածության մասին»,- ընդգծել են նախարարությունից:

Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ նման մեղադրանքների նպատակը միջազգային հանրության աչքերում Ռուսաստանի վարկանիշը նվազեցնել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիդերլանդների ազգային ոստիկանության հետաքննությունների վարչության ղեկավար Վիլբերտ Պաուլիսենը հայտարարել էր, որ Միջազգային քննչական խումբը պարզել է, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրը, որից ենթադրաբար Ուկրաինայի արևելքում կործանվել է մալայզիական ինքնաթիռը, պատկանել է ռուսական զինված ուժերին:

 

Լրահոս

Դիտել ավելին